11:43  ,  30 մարտի, 2020

UFC-ն ներկայացրել է Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտի պրոմո հոլովակը

UFC մամուլի ծառայությունը ներկայացրել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտի հերթական պրոմո հոլովակը:

Մենամարտը նախատեսված է ապրիլի 18-ին, սակայն անցկացման վայրի վերաբերյալ UFC-ն դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ:

Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող:

Մենամարտը նախատեսված էր անցկացնել Լաս Վեգասում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լաս Վեգասի իշխանություններն արգելեցին մենամարտի անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English