11:11  ,  30 մարտի, 2020

ՄՕԿ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել հետաձգված Օլիմպիական խաղերի վերաբերյալ

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2021 թվականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացվեն «Տոկիո-2020» անվանմամբ, իսկ Օլիմպիական խաղերը կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով մեկ տարով հետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:

«Պարզ է, որ այն մարզիկները, որոնք արդեն ձեռք էին բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր, կպահպանեն դրանք: Անհրաժեշտություն չկա ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:

2021 թվականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացվեն «Տոկիո-2020» անվանմամբ: Մենք Օլիմպիական խաղերի անվանափոխություն չենք նախատեսում»,- Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Թոմաս Բախը չէր բացռել, որ Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել 2021 թվականի գարնանը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Հայտարարությունում նշվում էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English