00:21  ,  30 մարտի, 2020

Յուրգեն Կլոպը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել Ուսման Դեմբելեին

Անգլիական «Լիվերպուլը» հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է խնդրել ակումբի ղեկավարությանը զբաղվել Դեմբելեի տրանսֆերով, հաղորդում է Sport.es-ը

Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի հաղթահարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետեւանքները։ Դեմբելեի տրանսֆերը գնահատվում է 90 միլիոն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում