23:34  ,  29 մարտի, 2020

Հարի Քեյն․ Եթե տեսնեմ, որ «Տոտենհեմը» ճիշտ ուղղությամբ չի շարժվում, կհեռանամ

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը չի բացառել իր հեռանալը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից, փոխանցում է Goal.com-ը։

«Ինձ հաճախ են հարցնում իմ ապագայի մասին։ Ես սիրում եմ ակումբը, բայց եթե զգամ, որ չենք առաջադիմում, ճիշտ ուղղությամբ չենք շարժվում, կհեռանամ։ Ես հավակնություններ ունեցող ֆուտբոլիստ եմ»,- ասել է Հարի Քեյնը։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում