22:07  ,  29 մարտի, 2020

Իլկայ Գյունդոգան․ Նորմալ կընդունեմ «Լիվերպուլի» չեմպիոնությունն առանց մրցաշրջանն ավարտին հասցնելու

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը դեմ չէ չեմպիոնական տիտղոսը Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատար «Լիվերպուլին» հանձնելուն։

«Նորմալ կընդունեմ «Լիվերպուլի» չեմպիոնությունն առանց մրցաշրջանն ավարտին հասցնելու։ Նրանք արդեն արժանի են տիտղոսին։

Պանդեմիայի շրջանում ճիշտ եմ համարում նաեւ ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատումը։ Բայց ցածր դիվիզիոնների թիմերի համար դա կլինի բարդ որոշում։

Պետք է խոստովանեմ, որ դժվար է կարանտին պահելը։ Սա բացառիկ իրավիճակ է, որը հնարավոր չէ ամբողջովին հասկանալ։ Երբեմն վախենում ես 10-15 րոպե դուրս գալ փողոց զբոսնելու։ Հիմա էլ Մանչեսթերում գերազանց եղանակ է։

Չեմ պատկերացնում, թե ինչպես է մայիսին վերսկսվելու առաջնությունը, ինչպես ենք խաղալու առանց հանդիսականների»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է ZDF-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Լիվերպուլը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո ունի 57 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում