21:02  ,  29 մարտի, 2020

Գեղամ Կադիմյանի գոլն օգնեց «Նեմանին» հաղթել «Վիտեբսկին»

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երկրորդ տուրում «Նեմանը» սեփական խաղադաշտում մրցեց «Վիտեբսկի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Բելառուսում առաջին գոլը խփեց «Նեմանի» նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը։ 51-րդ րոպեին նա բացեց հանդիպման հաշիվը։

Վրացի պաշտպան Գեորգի Կանտարիան 8 րոպե անց 11 մետրանոցից կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

«Նեմանը» 3 միավորով 7-րդ տեղում է։

Բելառուսի առաջնություն, երկրորդ տուր

«Նեման» - «Վիտեբսկ»՝ 2։0

Գեղամ Կադիմյան, 51, Գեորգի Կանտարիա, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս