20:27  +04,  29 մարտի, 2020

Չավի․ Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»

Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա» արդեն մարզիչի դերում։

«Իսկապես ցանկանում եմ մարզչական կարիերաս շարունակել «Բարսելոնայում»։ Հիմա ձեռք եմ բերել որոշակի մարզչական փորձ եւ կարող եմ ինչ-որ բան տալ խաղացողներին։ Բայց «Բարսելոնայում» ցանկանում եմ լինել զրոյից սկսվող նախագծում, բոլոր որոշումների պատասխանատվությամբ։

Այո, ես մերժել եմ «Բարսելոնային» Էռնեստո Վալվերդեի հեռանալուց հետո։ Այդ իրավիճակի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ցանկանում եմ աշխատել նրանց հետ, որոնց վստահում եմ։ Հանդերձարանում ոչ մի «թունավոր» մարդ պետք է չլինի»,- Չավիի խոսքը La Vanguardia-ն։

40-ամյա Չավին մինչեւ 2015-ին «Ալ Սադ» տեղափոխվելը ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»՝ 1998 թվականից։ Կատալոնական թիմի հետ նա դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, 6-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Չավին դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: