19:30  +04,  29 մարտի, 2020

Դիբալայի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Calciomercato

Կորոնավիրուսով վարակված արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս չի հաստատվել, հաղորդում է Calciomercato-ն։

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողները ընտանիքի անդամները շփում էին ունեցել նրա հետ Իտալիայում մինչեւ կարանտինի հայտարարումը։ Արգենտինա վերադառնալուց հետո նրանք ինքնամեկուսացվել են, սակայն թեստը բացասական է եղել։

Դիբալան ու նրա ընկերուհին վարակվել էին անցած շաբաթ, սակայն հիմա արդեն լավ են զգում իրենց։ Առաջիկայում ֆուտբոլիստը կվերսկսի մարզումները։

«Յուվենտուսի» խաղացողներից վարակված են նաեւ Դանիելե Ռուգանին եւ Բլեզ Մատյուիդին։ Հաջորդ շաբաթ նրանք երկրորդ թեստը կհանձնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ