18:23  ,  29 մարտի, 2020

Կեյլոր Նավասը Փարիզից Կոստա Ռիկա հասնելու համար ծախսել է 200 հազար դոլար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը Փարիզից Կոստա Ռիկա հասնելու համար ստիպված է եղել ծախսել 200 հազար դոլար, հաղորդում է ESPN-ը։

Նավասի հետ Սան Խոսե (Կոստա Ռիկա) մեկնել են նաեւ նրա կինն ու երեք երեխաները։ Նրանք երկու շաբաթ կմնան ինքնամեկուսացած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Ֆրանսիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցված է, ՊՍԺ-ի եւ մյուս ակումբների ֆուտբոլիստները կարանտինի մեջ են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում