16:31  ,  29 մարտի, 2020

«Ռեալի» հարձակվողի 3 թեկնածու

Մադրիդի «Ռեալը» հաջորդ տրանսֆերային արշավի ժամանակ հարձակման գծի ուժեղացման համար կդիտարկի երեք խաղացողների թեկնածություն, հաղորդում է Sport.es-ը։

Արքայական ակումբի համար առաջնահերթային տարբերակներ են Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Նրանց տրանսֆերի հարցում հաջողության չհասնելու դեպքում, ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը նախապատվությունը կտա Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

«Ռեալում» դժգոհ են անցած ամռանը ձեռք բերած սերբ հարձակվող Լուկա Յովիչից եւ պատրաստվում են վաճառքի հանել նրա տրանսֆերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում