11:17  ,  29 մարտի, 2020

«Ռեալը» չի կրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է չկրճատել ֆուտբոլիստների, մարզիչների եւ մյուս աշխատակիցների աշխատավարձը։ Արքայական ակումբն առայժմ կայուն ֆինանսական վիճակում է եւ առանց խնդիրների կկարողանա դիմագրավել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամը, գրում է Deportes Cuatro-ն։

«Ռեալը» կհրաժարվի ամառային տրանսֆերներից, վաճառքի կհանի 6-8 ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» եւ մի շարք այլ ակումբներ Եվրոպայում հայտարարել են աշխատավարձի կրճատման մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում