22:10  ,  28 մարտի, 2020

ՖՖՖ նախագահ․ Հավանաբար, Ֆրանսիայի առաջնությունը կավարտենք հուլիսի 20-ին

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն կանխատեսել է, թե կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման դեպքում, երբ կարող է վերսկսվել Ֆրանսիայի առաջնությունը։

«Պետք է ընդունել, որ հնարավոր չի լինի մրցաշրջանն ավարտել հունիսին։ Մենք չենք պատրաստվում խաղալ երկու-երեք օրը մեկ։

Եթե հնարավոր լինի, կխաղանք մինչեւ հուլիսի վերջ։ Եթե կարողանանք առաջնությունը վերսկսել մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կամ հունիսի սկզբում, ապա հավանաբար, կավարտենք հուլիսի 20-ին։

Բայց այս ամենը ենթադրություններ են, հիմա ֆուտբոլը գլխավորը չէ։ Մենք կգտնենք անհրաժեշտ գումար եւ խաղային օրեր»,- ՖՖՖ նախագահի խոսքը մեջբերում է RTL-ը։

Ֆրանսիայի առաջնության 27 խաղից հետո առաջատարը ՊՍԺ-ն է՝ 68 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում