21:12  ,  28 մարտի, 2020

The Telegraph․ «Վեստ Հեմի» 8 ֆուտբոլիստներ ընտանիքների հետ ինքնամեկուսացման մեջ են

Անգլիական «Վեստ Հեմի» ութ ֆուտբոլիստների մոտ կասկածվում է կորոնավիրուս, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Բոլորը ընտանիքների անդամների հետ ինքնամեկուսացվել են։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

«Կարող եմ հայտնել, որ մեր խաղացողներից որեւէ մեկի մոտ միջին ծանրության ախտանիշ չկա։ Վստահ եմ, որ նրանց հետ ոչինչ չի պատահի»,- ասել է «Վեստ Հեմի» ղեկավարի տեղակալ Քերեն Բրեդին։

«Վեստ Հեմում» հայտարարված է կարանտին մինչեւ ապրիլի 13-ը։ Բոլոր խաղացողները մարզվում են անհատական ծրագրերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English