20:26  ,  28 մարտի, 2020

Ռոբերտո Մարտինես․ Էդեն Ազարը լիովին հարմարվել է Պրիմերային

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Իսպանիայի առաջնությունում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի առաջին մրցաշրջանի մասին։ 29-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։

«Ազարը լիովին հարմարվել է Պրիմերային եւ «Ռեալին», բայց խանգարում են վնասվածքները։ Ընթացիկ մրցաշրջանում նա ավելի շատ հանդիպում բաց թողեց, քան ութ տարում «Չելսիի» հետ։ Վստահ եմ, որ սա միայն դժբախտություն է, եւ շուտով ամեն ինչ կփոխվի։

Կարծում եմ՝ Ազարը կարող է դառնալ առանցքային դերակատար «Ռեալում» եւ Բելգիայի հավաքականում»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել փետրվարի 22-ին եւ վիրահատվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում