19:19  ,  28 մարտի, 2020

Մահացել է «Աթլետիկոյի» ակադեմիայի 14-ամյա ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոն» հայտնել է ակումբային ակադեմիայի խաղացող Կրիստիան Մինչոլա Սանչեսի մահվան մասին։ Ֆուտբլիստը 14 տարեկան էր, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Այսպիսի իրավիճակում առաջանում է անզորության զգացում։ Սա ահավոր է։ Վերջին օրերին բազմաթիվ մտերիմ մարդիկ են մահացել կորոնավիրուսից կամ այլ հիվանդություններից։

Ցավալի է, որ հնարավոր չէ այդ մարդկանց պատշաճ հրաժեշտ տալ։ Ցավակցում ենք Կրիստիանի ընտանիքին եւ ընկերներին»,- ասել է «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English