18:42  ,  28 մարտի, 2020

Սերխիո Ագուերոն մարզվել է շան հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մարզվել է շան հետ։

Ֆուտբոլիստը ակումբի բոլոր խաղացողների եւ աշխատակիցների նման ինքնամեկուսացման մեջ է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Անգլիայի առաջնությունը դադարեցված է մարտի 13-ից եւ մայիսից շուտ չի վերսկսվի։ Մրցաշրջանը պետք է ավարտվի ամենաուշը հունիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում