18:08  ,  28 մարտի, 2020

«Զենիթը» Ազմունի համար «Նապոլիից» պահանջում է 25 միլիոն եվրո

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով, հաղորդում է TodoFichajes-ը։

«Նապոլիի» ներկայացուցիչներն արդեն հայտնել են ռուսական ակումբին ամռանը 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկության մասին։ «Զենիթը» տրանսֆերից ակնկալում է 25 միլիոն եվրո։

Ազմունը «Զենիթ» է տեղափոխվել 2019թ․ փետրվարին Կազանի «Ռուբինից» 12 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում