17:10  ,  28 մարտի, 2020

Սուարեսն օգնություն է տրամադրել Ուրուգվայում 500 անապահով ընտանիքի (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը օգնություն է տրամադրել Ուրուգվայում 500 անապահով ընտանիքի, տեղեկացնում է El Observador-ը:

Ուրուգվայի Մոնտեվիդեո-Կասավալյե բնակավայրի 500 անապահով ընտանիքի Սուարեսը բաժանել է սննդի և հիգիենայի պարագաների կապոցներ:

«Սա նվազագույնն է, ինչ կարելի է անել ձեզ համար»,- ասել է Սուարեսը:

Հաջորդ շաբաթ 33-ամյա հարձակվողը օգնություն կտրամադրի այլ բնակավայրերում ապրող անապահով ընտանիքների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում