15:44  ,  28 մարտի, 2020

La Gazzetta dello Sport. Ա Սերիան չի վերսկսվի. Առաջնությունը չեմպիոն չի ունենա

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը չի վերսկսվի, տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնության կազմակերպիչներն անհնար են համարել առաջնության մնացած տուրերի հանդիպումների անցկացումը:

2019/20 մրցաշրջանում Իտալիայի առաջնության չեմպիոն չի որոշվի: Գործող չեմպիոնը Թուրինի «Յուվենտուսն» է:

Կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են նաև Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունները:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով