Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը չի վերսկսվի, տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնության կազմակերպիչներն անհնար են համարել առաջնության մնացած տուրերի հանդիպումների անցկացումը:
2019/20 մրցաշրջանում Իտալիայի առաջնության չեմպիոն չի որոշվի: Գործող չեմպիոնը Թուրինի «Յուվենտուսն» է:
Կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով դադարեցված են նաև Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունները:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում