15:12  ,  28 մարտի, 2020

Բեյլ, Խամես և ևս 2 ֆուտբոլիստ, որոնց «Ռեալը» պատրաստվում է հրաժեշտ տալ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի առնվազն 4 ֆուտբոլիստի:

AS-ի տեղեկություններով՝ Արքայական ակումբից կհեռանան ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը և Իսպանիայի քաղաքացիություն ունեցող հարձակվող Մարիանո Դիասը:

Վարձակալությամբ այլ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից «Ռեալ» կարող են վերադառնալ Մարտին Էդեգորը («Ռեալ Սոսյեդադ») և Աշրաֆ Հակիմին («Բորուսիա Դորտմունդ»):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում