14:45  +04,  28 մարտի, 2020

«Վալենսիայի» հիմնական թիմի 10 ֆուտբոլիստ և ակումբի 15 աշխատակից վարակված է կորոնավիրուսով. Marca

Իսպանական «Վալենսիայի» համակարգում կորոնավիրուսով վարակման 25 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Marca-ն:

Կորոնավիրուսով վարակված է հիմնական թիմի 10 ֆուտբոլիստ, նաև ակումբի 15 աշխատակից: Բոլոր վարակվածներն ու նրանց հետ շփում ունեցած անձիք մեկուսացված են:

Կորոնավիրուսի տարածմամբ Իսպանիան աշխարհում չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից ու Իտալիայից հետո: Երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 65 հազարը:

Նշենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնություններն անորոշ ժամանակով դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ