14:12  ,  28 մարտի, 2020

Լաուտարո Մարտինեսը պատրաստ է ճնշում գործադրել «Ինտերի» ղեկավարության վրա

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսն առաջիկայում հանդիպում կունենա իտալական ակումբի ղեկավարության հետ, տեղեկացնում է Sport.es-ը:

22-ամյա ֆուտբոլիստը, որն ավելի վաղ անձնական պայմանագրի կետերի հարցում վերջնական համաձայնության էր եկել «Բարսելոնայի» հետ, պատրաստ է ճնշում գործադրել «Ինտերի» ղեկավարության վրա, որպեսզի ակումբը չփորձի մերժել «Բարսելոնայի» առաջարկը:

Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 17 միլիոն եվրո:

Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում