12:44  ,  28 մարտի, 2020

«Արսենալն» Օբամեյանգին փոխարինողին գտել է «Բարսելոնայում»

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով, տեղեկացնում է The Sun-ը:

«Արսենալում» Դեմբելեին դիտարկում են որպես թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին փոխարինող:

30-ամյա Օբամեյանգն ավելի վաղ հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:

22-ամյա Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների պատճառով «Բարսելոնայի» կազմում մասնակցել է միայն 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում