23:44  ,  27 մարտի, 2020

Անգլիայի ֆուտբոլային առաջնությունները կվերսկսվեն, երբ կլինի անվտանգ

Անգլիայի Պրեմյեր լիգայի, Անգլիայի ֆուտբոլային լիգայի եւ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի ներկայացուցիչները մարտի 27-ին անցկացրել են համատեղ նիստ։

Կողմերը քննարկել են կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցությունը ֆուտբոլային տնտեսության վրա եւ մրցաշրջանի դադարեցման հետեւանքով կորուստների փոխհատուցման հնարավորությունները, հաղորդում է Պրեմյեր լիգայի կայքը։

Կազմակերպությունները որոշել են առաջնությունները վերսկսել, երբ կլինի անվտանգ։ Մրցաշրջանի վերսկսման հնարավորությունը կքննարկվի ապրիլի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում