21:48  ,  27 մարտի, 2020

Պաուլո Դիբալա․ Արդեն ինձ լավ եմ զգում

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է ընթանում ապաքինումը կորոնավիրուսով վարակվելուց հետո։

«Արդեն լավ եմ զգում ինձ։ Հիմա կարողանում եմ նորմալ շարժվել, զբոսնել, մի քիչ մարզվել։ Բայց սկզբում հազիվ էի կարողանում շնչել։ Շարժվելուց 5 րոպե հետո չէի կարողանում նույնիսկ չնչին շարժում անել։ Մկաններս ցավում էին։ Բարեբախտաբար, հիմա ես եւ ընկերուհիս արդեն լավ ենք զգում մեզ»,- Դիբալայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» խաղացողներից կորոնավիրուսով վարակվել էին նաեւ պաշտպան Դանիելե Ռուգանին եւ կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս