20:12  ,  27 մարտի, 2020

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերին։

Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան 23-ամյա ֆուտբոլիստի խաղի երկրպագուն է, հաղորդում է Sky Sports-ը։

Իսպանացի խաղացողը 2019թ․ դեկտեմբերին «Վալենսիայի» հետ կնքել է նոր պայմանագիր մինչեւ 2023 թվականը։

Սոլերը Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ 2019-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English