19:09  ,  27 մարտի, 2020

«Աթլետիկոյի» տնօրենը հորդորել է չեղարկել տրանսֆերային պատուհանը

Մադրիդի «Աթլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան հորդորել է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«Առաջիկա տրանսֆերային փուլը կարող է համընկնել առաջնությունների ավարտի հետ։ Պետք է խուսափել դրանից։ Բոլոր ակումբները կմնան նույն կազմով մինչեւ հունվարի տրանսֆերային պատուհանը։ Այս ընթացքում ակումբները կհասկանան ճգնաժամի բոլոր հետեւանքները, ներդրումների իմաստը»,- Բերտայի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

Սպասվում է, որ առաջնությունների վերսկսման դեպքում, մրցաշրջանը կավարտվի հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English