17:44  ,  27 մարտի, 2020

Ջոկովիչը 1 միլիոն եվրո է տրամադրել Սերբիային բժշկական սարքավորումներ գնելու նպատակով

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն իր ներդրումն է բերել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին։ Թենիսիստը Սերբիայի առողջապահական համակարգին փոխանցել է 1 միլիոն եվրո բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով, հաղորդում է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը

Ավելի վաղ աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 1 միլիոն դոլար էր հատկացրել Շվեյցարիայի անապահով ընտանիքներին կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English