16:53  ,  27 մարտի, 2020

Կոուտինյոն 3 տարբերակ է քննարկում կարիերան շարունակելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Մյունխենի «Բավարիայում», ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի Անգլիայի Պրեմյեր լիգա:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ եթե «Բարսելոնան» հրաժարվի հետ ընդունել Կոուտինյոյին, ապա բրազիլացի ֆուտբոլիստը կքննարկի Պրեմյեր լիգա վերադառնալու հնարավորությունը: Այս պահին 27-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ են վարում «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիան» հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ 2013-2018 թվականներին Կոուտինյոն հանդես է եկել անգլիական «Լիվերպուլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում