15:03  ,  27 մարտի, 2020

Անհավատալի է այն, ինչ դուք անում եք այսօր. Յուրգեն Կլոպը ուղերձ է հղել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր և «Լիվերպուլի» անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին:

«Իմ, «Լիվերպուլի» ամբողջ անձնակազմի և ֆուտբոլիստների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն հրաշալի մարդկանց, որոնք աշխատում են առողջապահական համակարգում: Անհավատալի է այն, ինչ դուք անում եք այսօր»,- ասել է Կլոպը:

Շնորհակալական խոսքով բուժաշխատողներին դիմել են նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում