00:11  ,  27 մարտի, 2020

BBC. 3 բռնցքամարտիկ է կորոնավիրուսով վարակվել Լոնդոնի վարկանիշային մրցաշարում

Բռնցքամարտի Խորվաթիայի հավաքականի մեկ անդամ եւ երկու մարզիչ կորոնավիրուսով է վարակվել Լոնդոնում անցկացված եւ դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ երկու թուրք բնռցքամրատիկ եւ մեկ մարզիչ Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով։

ԱԻԲԱ-ից եւ ՄՕԿ-ից պատասխանել են, որ ոչ մի ապացույց չկա, թե վարակումը տեղի է ունեցել հենց մրցաշարի ժամանակ։

Վարկանիշային մրցաշարը մեկնարկել էր մարտի 14-ին եւ պետք է ավարտվեր մարտի 24-ին, բայց դադարեցվել էր մրցումային երրորդ օրը։ Հայաստանի հավաքականից Լոնդոնում օլիմպիական ուղեգիր հասցրեց նվաճել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում