22:08  +04,  26 մարտի, 2020

Մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

Մահացել է ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ (1976-1984) Միշել Իդալգոն, հաղորդում է Get French Football News-ը։ Հռչակավոր մասնագետը 87 տարեկան էր։

Նրա ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձել է 1984թ․ Եվրոպայի չեմպիոն։ Դրանից երկու տարի առաջ աշխարհի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։

1986-ին Միշել Իդալգոն գլխավորել է «Մարսելը», որի հետ դարձել է Ֆրանսիայի եռակի չեմպիոն։

2004-2006-ին նա գլխավորել է Կոնգոյի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս