23:11  ,  26 մարտի, 2020

Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի ապրիլի 30-ին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի ապրիլի 30-ին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Անգլիական ֆուտբոլային լիգայի ակումբները տեղեկացվել են, որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամը թույլ չի տա առաջնությունները վերսկսել նաեւ նախապես հայտարարված ապրիլի 30-ին։

Հաջորդ շաբաթ Պրեմյեր լիգայի ու Անգլիական ֆուտբոլային լիգայի ներկայացուցիչները կքննարկեն մրցաշրջանի վերսկսման նոր ժամկետը։

Սպասվում է, որ մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն հունիսին առանց հանդիսականների։ Նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում