19:44  ,  26 մարտի, 2020

Մահացել է Պելեի եղբայրը

Բրազիլիայում մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի կրտսեր եղբայր Զեկա Նասիմենտուն։ Նա 77 տարեկան էր, երկար տարիներ բուժում էր ստանում շագանակագեղձի քաղցկեղի դեմ, հաղորդում է Globo Esporte-ն։

Զեկան նույնպես եղել է ֆուտբոլիստ, 1961-1962 թվականներին խաղացել է բրազիլական «Սանտոսում»։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է ընտանեկան բիզնեսում։

Հիշեցնենք, որ Պելեն այս տարվա փետրվարին կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել եւ դեռ բժիշկների հսկողության տակ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում