20:43  ,  26 մարտի, 2020

ՖԻՖԱ-ն ակումբներին կպարտավորեցնի երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի ավարտը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ակումբներին կպարտավորեցնի երկարաձգել ֆուտբոլիստների պայմանագրերը մինչեւ մրցաշրջանի ավարտը, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջնությունները ուշ վերսկսվեն եւ շարունակվեն հունիսին եւ հուլիսին, հաղորդում է The National-ը։ Նաեւ նոր պայմանագրերը կկնքվեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկի ժամկետին համապատասխան։

Կտեղափոխվի նաեւ ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետը մրցաշրջանի ավարտին համապատասխան։

ՖԻՖԱ-ն նաեւ անհրաժեշտության դեպքում, ֆինանսական օգնություն կտրամադրի ակումբներին անխուսափելի ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Եվրոպայի ազգային առաջնությունները դադարեցված են։ ՈւԵՖԱ-ն մտադիր է մրցաշրջանն ավարտել հունիսի 30-ին կամ թողնել անավարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում