16:08  ,  26 մարտի, 2020

«Յուվենտուսի» նախկին նախագահը քննադատել է Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլին Ջիլին քննադատել է իտալական թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում իր պահվածքի համար:

«Ռոնալդուն ակումբից թույլտվություն է ստացել, որպեսզի մեկնի Պորտուգալիա և լինի իր հիվանդ մոր կողքին, սակայն նա ամեն օր նոր լուսանկարներ է հրապարակում լողավազաններից: Նույնը արեց նաև Իգուաինը:

«Յուվենտուսը» չպետք է թույլ տար, որպեսզի ֆուտբոլիստները լքեն Իտալիան»,- ակումբի նախկին նախագահի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում