15:47  ,  26 մարտի, 2020

Հոլանդի հայրը պատմել է՝ ինչու է ձախողվել որդու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը պատմել է, թե ինչու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր որդին հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից:

«Էրլինգը գոհ է, որ տեղափոխվել է «Բորուսիա»: Այստեղ նա իրեն շատ լավ ու գնահատված է զգում:

«Մանչեսթեր Յունայթեդում» Էրլինգի ձեռքբերմամբ հետաքրքրված էր միայն Սուլշերը, սակայն մենք չէինք կարող ընտրել մի ակումբ, որտեղ մեզ այդքան էլ չէին սպասում»,- Հոլանդի հոր խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 19-ամյա Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ավստրիական «ՌԲ Զալցբուրգից»: Դորտմունդյան ակումբը նորվեգացի հարձակվողի դիմաց վճարել է 20 միլիոն եվրո:

«Բորուսիայի» կազմում Հոլանդը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում