14:50  ,  26 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակված Պաուլո Դիբալան՝ իր առողջական վիճակի մասին (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Ամեն ինչ հրաշալի է»,- լուսանկարին կից գրել է Դիբալան, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» երրորդ ֆուտբոլիստն է, որի մոտ COVID-19 էր հայտնաբերվել: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի և ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի մոտ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

View this post on Instagram

A post shared by Paulo Dybala (@paulodybala) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում