12:14  ,  26 մարտի, 2020

Ազար. «Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն անհաջող ստացվեց

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարծիք է հայտնել Արքայական ակումբում իր առաջին մրցաշրջանի վերաբերյալ:

««Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն անհաջող ստացվեց: Ինձ խանգարեցին վնասվածքները, սակայն հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանամ ամբողջ ուժերով օգնել թիմին:

Այնուամենայնիվ, ես գոհ եմ «Ռեալի» անձնակազմից: Սա մեծ փորձ էր ինձ համար, ես նոր մարդկանց բացահայտեցի»,- 29-ամյա Ազարի խոսքը փոխանցում է RTBF-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում