11:53  ,  26 մարտի, 2020

Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հուլիսին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է երկրում ֆուտբոլային առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետի մասին:

«Ես չեմ կորցրել հույսս, որ մեզ հաջողվելու է ավարտել մրցաշրջանը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսվեն առաջնությունները:

Կարծում եմ՝ հավանական է մրցաշրջանը հուլիսին վերսկսելը, սակայն այս դեպքում պետք է այնպես անենք, որ արդեն օգոստոսին բոլոր տուրերն ավարտված լինեն»,- Գրավինայի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում