09:47  ,  26 մարտի, 2020

Նանի. Ռոնալդուն իր հնարքների և արագության համար ինձ է պարտական

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Նանին խորհրդանշական հավաքական է կազմել բաղկացած 5 ֆուտբոլիստից, որոնց հետ, իր խոսքով՝ բախտ է վիճակվել խաղալ:

«Դարպասում, միանշանակ, Դավիդ Դե Խեան է: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Իհարկե, նա իմ ընկերն է, սակայն պետք է ակնոց կրի, քանի որ առանց դրա ոչինչ չի տեսնում:

Կառանձնացնեմ իմ կուռքերին՝ Դեկուին, Սքոուլզին, իսկ պաշտպանությունում՝ Բրունու Ալվեշին: Հարձակման դիրքում Կրիշտիանու Ռոնալդուն է, որն իր արագության և հնարքների համար ինձ է պարտական: Ես նրան շատ բան եմ սովորեցրել»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Նանին հանդես է գալիս ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Օրլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբում: ՄԼՍ-ի ավարտված առաջնությունում պորտուգալացի հարձակվողը 30 խաղում խփել է 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում