10:05  ,  26 մարտի, 2020

ՄՕԿ նախագահ. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել հաջորդ գարնանը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին, կարող են անցկացվել 2021թ. գարնանը:

«Ճապոնիայի իշխանությունների հետ մենք համաձայնության ենք եկել Օլիմպիական խաղերը մինչև 1 տարի ժամկետով հետաձգելու հարցում: Հետևաբար, խաղերը կարող են անցկացվել նաև հաջորդ գարնանը: Այս պահին քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները և կընտրենք դրանցից լավագույնը:

Հաջորդ տարի անցկացվելիք Օլիմպիական խաղերը կտարբերվեն նախորդ բոլոր խաղերից: Տոկիո-2020-ը կխորհրդանշի մարդկության հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ»,- Բախի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Հայտարարությունում նշվում էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում