11:12  ,  26 մարտի, 2020

Պոգբայի կինը «Մնա տանը» չելենջը նկարահանելիս զուգարանի թղթով հարվածել է երեխայի դեմքին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան և նրա կինը՝ Մարիա Սալեսը միացել են «Մնա տանը» չելենջի շրջանակում #10TouchesChallenge-ին:

Չելենջի տեսանյութը նկարահանելիս Պոգբայի կինը զուգարանի թղթով պատահմամբ հարվածել է իրենց մանկահասակ երեխայի դեմքին:

«Ահա, թե ինչ է լինում, երբ ես փորձում եմ մասնակցել այս չելենջին»,- Ինստագրամում հրապարակած տեսանյութին կից գրել է Սալեսը:

Նշենք, որ կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով ֆուտբոլիստների մեծ մասը ինքնամեկուսացած է, առաջնությունները դադարեցված են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում