00:36  ,  26 մարտի, 2020

Քոնոր Մաքգրեգորը 1 միլիոն եվրո կնվիրաբերի Իռլանդիայի հիվանդանոցներին

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը 1 միլիոն եվրո է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդ մասին նա հայտնել է Թվիթերում։

Գումարը կհատկացվի Իռլանդիայի հիվանդանոցներին։ Ձեռք կբերվեն անհատական պաշտպանության միջոցներ։

Մաքգրեգորը հարցի վերաբերյալ զրուցել է Իռլանդիայի ֆինանսների նախարարի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում