00:13  ,  26 մարտի, 2020

Մոդրիչը «Ռեալին» խորհուրդ է տվել գնել ԲԿՄԱ-ի խորվաթ կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Խորվաթիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի ծառայություններով, հաղորդում է Defensa Central-ը։

Խորվաթիայի հավաքականում Վլաշիչի թիմակից, Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է Արքայական ակումբին խորհուրդ տվել դիտարկել Վլաշիչի թեկնածությունը։ Մոդրիչը համարում է, որ ապագայում Վլաշիչը կարող է փոխարինել իրեն մադրիդյան թիմում։

Ընթացիկ մրցաշրջանում Վլաշիչը ռուսական թիմի հետ մասնակցել  30 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս