23:46  ,  25 մարտի, 2020

«Արսենալը» շարունակում է վճարել հեռացված Ունաի Էմերիին

Լոնդոնի «Արսենալը» դեռ շարունակում է վճարել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից 2019թ․ նոյեմբերի 29-ին հեռացված Ունաի Էմերիին, հաղորդում է Get French Football News-ը։

Անգլիական ակումբը շարունակում է վճարել ժամանակից շուտ խզած պայմանագրով սահմանված Էմերիի աշխատավարձը։ Բացի այդ իսպանացի մասնագետը փոխհատուցում է ստանում այն բանի համար, որ մինչեւ հիմա չի գլխավորել այլ թիմ։

Այս մրցաշրջանի համար Էմերիի ընդհանուր վարձատրությունը «Արսենալից» կկազմի մոտ 7,5 միլիոն եվրո։

Էմերին «Արսենալը» գլխավորել էր 2018թ․ հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս