22:09  +04,  25 մարտի, 2020

Արթուր Դալալոյան․ Օրական 2 մարզում ենք անցկացնում, բայց անհասկանալի է, թե ինչին է ուղղված այս գործընթացը

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանը պատմել է, թե Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումից հետո Ռուսաստանի հավաքականն ինչպես է շարունակում մարզումները։

«Մենք մարզվում ենք մարզադահլիճում, օրական երկու մարզում ենք անցկացնում, բայց դեռ հասկանալի չէ, թե ինչին է ուղղված այս մարզումային գործընթացը։ Արդեն հիմա պարզ է, որ սա նախապատրաստական հավաք չէ։ Մարզումների նպատակը մարզավիճակ պահելն է»,- Արթուր Դալալոյանի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են մեկ տարով եւ կանցկացվեն 2021թ․ հուլիս-օգոստոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս