19:48  ,  25 մարտի, 2020

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Ռաուլ Խիմենեսին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ռաուլ Խիմենեսի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։ Արքայական ակումբում դժգոհ են սերբ հարձակվող Լուկա Յովիչից եւ ամռանը կփորձեն վաճառել նրան։

Ռաուլ Խիմենեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում