18:12  ,  25 մարտի, 2020

ՊՍԺ նախագահը կողմ է Ֆրանսիայի առաջնությունում աշխատավարձի կրճատմանը

ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Խելաիֆին աջակցում է նախաձեռնությանը, որով առաջարկվում է կրճատել Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձը, հաղորդում է lequipe.fr-ն։

Դրա շնորհիվ կկրճատվեն ակումբների ֆինանսական կորուստները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Ֆրանսիայի առաջնությունը նույնպես դադարեցված է։ ՊՍԺ-ն անցած մրցաշրջանում վճարել է 371 միլիոն եվրո աշխատավարձ։

Ամենաբարձր վարձատրությամբ 11 խաղացողներ հանդես են գալիս փարիզյան ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում